Իդրամը ներկայացնում է, թե ինչ նոր հնարավորություն է բերել` հաճախորդների կյանքն էլ ավելի հեշտացնելու համար։
Եվ այսպես, տոմսերի վաճառքի խոշորագույն հարթակ Tomsarkgh.am-ի հետ ռազմավարական գործակցության շնորհիվ Idram&IDBank առցանց հարթակում բարելավվել է «Տոմսեր» բաժինը՝ ավելի շատ մշակութային միջոցառումներ ավելացնելով հարթակում, և, որ ամենակարևորն է, ստեղծվել է հնարավորություն ընտրելու ոչ միայն միջոցառումն ու տոմսի/փաթեթի տեսակը, այլև նշելու դահլիճում ցանկալի շարքն ու տեղը։
Սա նշանակում է, որ այսուհետ կարելի է ընդամենը մի քանի հպումով ձեռք բերել տոմսեր՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված, ճիշտ այնպես, ինչպես սիրում ենք։
«Տոմսեր» բաժնում նաև առանձնացված կլինեն մշակութային և ժամանցային միջոցառումներն ըստ ուղղությունների՝
«Ի դեպ, արդեն կարող եք թույլ տալ Ձեզ ավելին, քանի որ Idram&IDBank հավելվածում տոմսեր գնելիս կարող եք օգտվել Rocket Line 0% թվային ապառիկից, գնել տոմսերը հիմա, վճարել հետո՝ նույն գումարը։
Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ընդամենը մեկ հավելվածն իր ամբողջական գործիքակազմով կարող է բավարարել ոչ միայն Ձեր բոլոր ֆինանսական կարիքները, այլև լիարժեք ապահովել Ձեր ժամանցը՝ լինի դա մշակութային միջոցառում թե պարզապես քաղաքային մեծ իրադարձություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։