Հուլիսի 29-ին, ժամը 08:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհի» մոտակայքում, համար 42 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1955 թ․) բախվել է ծառին․ կա երեք տուժած։
Շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։