Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Նա ասել է, որ Իրանը համարում է, որ «Զանգեզուրի միջանցքը» ի վնաս Հայաստանի է, հայտնում է Mehr գործակալությունը։
«Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է հաստատել այդ դիրքորոշումը», ասել է նա։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև նշել է, որ արտատարածաշրջանային ուժերը չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների երկրների հետ հարաբերությունների համար։
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և երկրների միջև համագործակցության շարունակմանը՝ շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից։»,- ասել է նա:
Փաշինյանը Թեհրանում է Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով: