Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի վստահության ամրապնդմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև և կփոխի խաղի կանոնները տարածաշրջանում։
«Մեզ համար, եթե խոսում ենք հարատև, կայուն խաղաղության մասին, Զանգեզուրի տրանսպորտային հաղորդակցության բացումը խաղաղության անմիջական արդյունքներից մեկն է, որ կարող է օգուտ տալ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ Հայաստանը մեկուսացված է և զրկված է եղել Հարավային Կովկասի տնտեսական նախագծերին մասնակցելուց»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը։
«Դա կարող է փոխել խաղի կանոնները ամբողջ տարածաշրջանի համար։ Դա շահավետ է բոլորին։ Մենք շատ խոսակցություններ ենք լսում ՀՀ կառավարությունից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Այդ նախագիծը կյանքի կոչելու միակ միջոցը Հայաստանի երկու փակ սահմանները բացելն է։ Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է նպաստել վստահության ամրապնդմանը երկու երկրների միջև, քանի որ դա որոշ առումով կավելացնի նրանց փոխկախվածությունը»,–ասել է Ամիրբեկովը։
Մինչդեռ հուլիսի 30–ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Նա ասել է, որ Իրանը համարում է, որ «Զանգեզուրի միջանցքը» ի վնաս Հայաստանի է