6 օգոստոսի 2024 - 13:43 AMT
Լարսի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

Վերին Լարսի անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Տեղեկացնում եմ, որ վրացական կողմում վերազինման աշխատանքներն ավարտվել են, և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,– նշել է Հակոբյանը:

Վերին Լարսը Օգոստոսի լույս 6–ի գիշերը ժամը 01։00-ից մինչև առավոտյան 10։00-ն չի գործել։ Այնտեղ այս գիշեր իրականացվել են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի հետևանքով անցակետը չի գործի։