ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսն արդեն բավարար թվով կողմնակիցներ ունի համարվելու համար Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ նախագահի ընտրութուններում, թեև պաշտոնապես կուսակցությունը իր թեկնածուին կհայտնի համագումարում, որը կայանալու է օգոստոսի 19-22–ը։
Հարիսը հայտարարել է, թե ով կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնն իր հաղթանակի դեպքում։ Դա Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցն է, հայտնում է BBC-ին։
Նշվում է, որ դա Հարիսի անձնական որոշումն է, կուսակցության անդամներն այդ հարցում ձայնի իրավունք չունեն։
Մինչև հուլիսի 21-ը Դեմոկրատական կուսակցության միակ թեկնածուն ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն էր։ Իր մրցակից Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո, կուսակիցների ճնշման ներքո, Բայդենը ստիպված եղավ հանել իր թեկնածությունը։