Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ու դպրոցի տնօրենը կալանավորվել են կաշառքի գործով։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է Factor.am–ը։
Նրա փոխանցմամբ՝ մարզպետարանի պաշտոնյան ու դպրոցի տնօրենը կալանավորվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում, որը վերաբերում է կաշառք ստանալուն և կաշառք տալուն։
ԶԼՄ-ի տեղեկություններով, մարզպետարանի ձերբակալված պաշտոնյան Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է, իսկ կալանավորված տնօրենը՝ Հայկասարի հիմնական դպրոցի ղեկավարը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ ձերբակալվել է Շիրակի մարզի պաշտոնյա, դպրոցներից մեկի տնօրենն ու նրա տեղակալը։