Սեպտեմբերի 16-ին Ամուրի մարզում անհետացած Robinson R66 ուղղաթիռը կործանվել է, ուղևորներն ու օդաչուն զոհվել են։ Զոհերից երկուսը հայ են։
«Ուղղաթիռը հայտնաբերվել է, երեքն էլ զոհվել են։ Ուղղաթիռը հայտնաբերվել է նույն վայրում, որտեղ թողել էին վթարային փարոսը»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Զեյա շրջանի ԱԻՆ Միասնական դիսպետչերական ծառայության վրա հղումով։
Վթարից զոհվել են Շերամ Թովմասյանը, Միքայել Հարությունյանը և Յուրի Բարաբաշը։ Բարաբաշն ուղղաթիռի օդաչուն էր։
Քրեական վարույթ է հարուցվել։