Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով Երևանի քրեական դատարանում հրապարակված իր դատավճիռը, ասել է, որ դա իր դատավճիռը չէ։
«Սա իմ դատավճիռը չէ․ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին պետք է մասնակից լինի ՍԴ-ն»,– ասել է Թովմասյանը, հայտնում է Factor.am-ը։
Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել և վաղեմության հիմքով պատասխանատվությունից ազատվել։
Հրայր Թովմասյանը մեղադրվում էր Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ երկու դրվագով։