Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը՝ մասնակցելուՄյուռոնի և Մայր տաճարի վերաօծման արարողություններին։
Էջմիածնի միաբանները պատրիարքին թափորով առաջնորդեել են սբ Հովհաննես Մկրտիչ և սբ Վարդան մատուռ–մկրտարան, որտեղ կատարվել է «Հրաշափառի» արարողություն։
Մայր աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ պատրիարքին։ Այնուհետև Պոլսո Հայոց պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Էջմիածնի միաբանությանը։
Ապա Վեհարանում տեղի է ունեցել կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը։
Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի կունենան մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։