Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ X-ի միկրոբլոգում, որտեղ անդրադարձ կա Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Անալենա Բերբոքի և Հաքան Ֆիդանի հանդիպմանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։
Նշվում է, որ Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում։
«Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական պատմական խաղաղության հաստատմանը։ Բերբոքն ու Ֆիդանն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են քննարկել»,–ասվում է գրառման մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։ Նա նշել է, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու հարցում։