7 հոկտեմբերի 2024 - 14:44 AMT
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին․ Ակնկալում է շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով՝ նշելով, որ ակնկալում է պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։

Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առիթով։

Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։