2024-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo շարժմանը՝ «միջուկային զենքից զերծ խաղաղության հասնելու ջանքերի համար»։
Nihon Hidankyo–ն Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները վերապրածների շարժում է։ Կազմակերպությունը պայքարում է, որպեսզի «այլևս երբեք միջուկային զենք չկիրառվի», գրում է ՏԱՍՍ–ը։
Շարժումը պատմում է միջուկային զենքի վտանգի մասին՝ վկայակոչելով Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների աղետալի հետևանքները։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նոբելյան խաղաղության մրցանակի է առաջադրվել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն արդեն 1 տարուց ավելի ադրբեջանական բանտում է՝ Արցախի մյուս ղեկավարների հետ։