16 մայիսի 2009 - 22:17 AMT
Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել Չեխիայում ընթացող միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլ
Այսօր տեղի են ունեցել կիսաեզրափակիչ մենամարտերը չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրացաշարում: Չորս հայ բռնցքամարտիկներ` Հովհաննես Դանիելյանը (51կգ), Ազատ Հովհաննիսյանը (57կգ), Անդրանիկ Հակոբյանը (75կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (91կգ), գերազանց ոճով հաղթելով իրենց հակառակորդներին, իրավունք ստացան մասնակցելու չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակչի մարտերին:
Հովհաննես Դանիելյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հնդկացի բռնցքամարտիկի հետ, Ազատ Հովհաննիսյանը ուժերը կչափի մոլդավացու հետ, Անդրանիկ Հակոբյանը Սլովակիայի ներկայացուցչի հետ, իսկ Ցոլակ Անանիկյանը` իռլանդացի մարզիկի հետ:
Մրցաշարին մասնակցում են 18 երկրների հավաքականներ: Հայաստանի հավաքականը գլխավորում է մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: