Lonely Planet–ը հրապարակել է 2025 թվականի համար ամենաանհավանական տուրիստական 30 ուղղություն, որոնց թվում է նաև Հայաստանը։ Ուղղություններն ընտրել է նախագծի վրա աշխատող թիմը։
Նշվում է, որ զանգվածային զբոսաշրջության տեսակետից Հայաստանը դեռևս համեմատաբար բացահայտված չէ։
«Հիմա ամենալավ ժամանակն է այցելելու Հայաստան, քանի դեռ բոլորը չեն բացահայտել այդ երկիրը։ Ուսումնասիրեք Հարավային Կովկասը. հիասքանչ վանքերը, բնությունը, մեկ գավաթ «Արենի» վայելեք՝ գինեգործության առումով Հայաստանը չի զիջում որևէ մեկին աշխարհում»,–ասվում է հրապարակման մեջ։
Որպես հետաքրքիր ուղղություններ են նշվում նաև ՅՈւՆԵՍԿՕ–ի ցանկում ընդգրկված Գեղարդը, Հաղպատն ու Սանահինը, 2000 ամյա Գառնին, Դիլիջանը, Հաղարծինը։ Խորհուրդ է տրվում համտեսել ավանդական հայկական ուտեստները, ինչպիսիք են տոլման, ղափաման, խորովածը, չմոռանալով լավաշի մասին։