«ԳՈՅ» թատորնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը։ Այդ մասին ասվում է թատրոնի տարածած հայտարարության մեջ։
Կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյի» անձնակազմը դեմ է այդ միավորմանը և կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
«Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին` ժամը 11:00-ից, «ԳՈՅ» թատորնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:
Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիաներ են իրականացրել դատախազության առջև։