Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։
Նա կոչ է արել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներին նույնպես անցնել թյուրքական այբուբենի՝ հրաժարվելով կիրիլիցայից, հայտնում է APA-ն։
Նա հիշեցրել է, որ ընդհանուր թյուրքական այբուբենն ընդունվել է 2024–ի սեպտեմբերին և բաղկացած է 34 տառից։
«Դա պատմական քայլ է։ Այսուհետ, անդամ երկրները, հիմք ընդունելով այդ այբուբենը, պետք է վերադառնան իրենց ակունքներին։ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի: Կարևոր է, որ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը ևս նախաձեռնեն անցումը նոր այբուբենի»,–ասել է նա։