Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաքին, հայտնել է, որ արդեն ավելի քան 30,000 ստորագրություն է հավաքվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Երեկ 4036 քաղաքացի միացավ ստորագրահավաքին: Այսօր `4120 քաղաքացի: Ընդհանուր արդեն 32.411 ստորագրություն։ Շնորհակալ եմ բոլորին»,–ասվում է գրառման մեջ։
Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ ստորագրահավաքը թույլ կտա, որ ավագանու որոշման նախագծով ստիպեն քաղաքապետարանին հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։
Նախատեսվում է հունվարի 1–ից անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը նաև ուղեվարձի բարձրացում է ենթադրում։