ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երևանի պատասխանին է սպասում Կապանում գլխավոր հյուպատոսության բացման հարցով։ Նա հավելել է, որ համապատասխան փաստաթղթերի հարցում է արվել։
Նա հավելել է, որ հայկական կողմը տվել է իր սկզբունքային համաձայնությունը, գրում է Gazeta.ru-ն։
«Հայկական կողմը սկզբունքային համաձայնությունը տվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելուն։ Ռուսական կողմը գլխավոր հյուպատոսության էկզեկվատուրայի հարցում է արել՝ սպասում ենք պատասխանի»,–ասել է Զախարովան։
Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է 2022 թվականից։ 2023–ի նոյեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Խոսակցություններ կային, որ այն բացվելու է 2024–ի ավարտին։