Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Նախագծով հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար նախատեսվում է պատասխանատվություն՝ հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Առողջապահական ևւ աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կստանա լիարժեքորեն իրականացնել իրեն վերապահված գործառույթները` վերահսկողության համապատասխան ոլորտում ապահովելով անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։