10 դեկտեմբերի 2024 - 14:09 AMT
Նարիշկին․ ՀՀ–ն ու Ադրբեջանն անտեսում են Արևմուտքի խորհուրդները

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կորցնում է գլոբալ նախաձեռնությունն աշխարհում, հատկապես՝ հետխորհրդային տարածքում։

Նա նշել է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանն անտեսում են Արևմուտքի խորհուրդները։

«Ադրբեջանն ու Հայաստանն այնքան էլ ականջալուր չեն ԱՄՆ–ի և ԵՄ խորհուրդներին խաղաղ կարգավորման հարցում՝ գերադասելով ինքնուրույն լուծել սեփական խնդիրները»,–ասել է նա, գրում է Novorosinform-ն։

Ըստ Նարիշկինի, դա տեսանելի է նաև Մոլդովայում և Վրաստանում, որտեղ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։