Դեկտեմբերի 11–ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել, ինչը հայտնի է դարձել Flightradar կայքից։
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից հաստատել են, որ թռիչք եղել է, հայտնում է Sputnik Արմենիան։
«Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։
«Զվարթնոցից» նշել են նաև, որ տարբեր ժամանակներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից չարտերային չվերթեր են իրականացվում Բաքու և հակառակ ուղղությամբ։ Սա առաջին չվերթը չէ։
Չվերթն իրականացրել է լեհական Enter Air-ը։