Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Սյունիքի հովիտներում դեկտեմբերի 23–ի և 24–ի ցերեկային ժամերին սպասվում է մինչև +17 աստիճան, Շիրակում՝ 0։
Երևանում դեկտեմբերի 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 23–ի ցերեկը կլինի +9 աստիճան, 24–ին՝ +10։