Հայաստանում 2024-ին ներդրված միասնական շտապօգնության ծառայությունը 2025-ին կընդգրկի արդեն ամբողջ հանրապետությունը, կվերանայվի աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին 2024-ն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշել է, որ 2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկվում է Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից, հայտնում է Արմենպրեսը։
«Այս տարի շտապօգնության միասնական ծառայությունը կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման, այս տարի արդեն մեկնարկել են: 2025-ին կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը»,-ասել է նախարարը։
Ավանեսյանն ընդգծել է, որ փոփոխությունը հանգեցրել է նրան, որ կրճատվել է կանչի ժամանակը։
«Միջինում չորս րոպեի ընդհանուր կանչի կրճատում ունենք Շիրակի, Լոռու մարզերում»,-ավելացրել է նախարարը:
Ընթերցեք նաև․ Նախարար․ Ջրծաղիկի դեմ պատվաստանյութն արդեն գնված է, բայց դեռ չի ընդունվել՝ հավանաբար, կներդրվի փետրվարից