16 հունվարի 2025 - 15:03 AMT
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–ում գույքի գնահատման համաձայնագրին

Կառավարությունը հավանություն է տվել գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համաձայնագրին։

Կարգավորման նպատակն է սահմանել տեղեկատվական փոխգործակցության կարգը։ Այն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների վարչական համագործակցության ապահովմանը` գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի միության շրջանակներում գործունեությունը ապահովելու նպատակով:

Համաձայնագիրը նախատեսում է ընթացակարգ, որի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու մարմինները, այդ թվում՝ Հայաստանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, տեղեկատվություն կփոխանակեն նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների և շուկայի վերաբերյալ կազմված հաշվետվությունների մասին։

2024 թվականի սեպտեմբերին նախագիծը հաստատվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում։