Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար մրցույթի միակ թեկնածուն, ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյան Ռաֆայել Երիցյանը, չի ընտրվել։ Մրցութային հանձնաժողովը քվեարկել է նրա դեմ, հայտնում է «Ազատությունը»։
Ռաֆայել Երիցյանը հանդիսանում է ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետը։
Օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով՝ անցնելով մի քանի փուլ։ Սկզբում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է թեկնածուի փաստաթղթերը, ապա նշանակվում է քննության օր։ Մրցույթն անցկացվում է ուղիղ եթերում, որտեղ քննարկվում են դիմորդների որակավորումները։
Կառույցն արդեն երկու ամիս է՝ ղեկավար չունի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանին SMS հաղորդագրության միջոցով խնդրել էր ազատել պաշտոնը։