Նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության խոսքում, որը հնչեցրել է հունվարի 20-ին, այդ օրն անվանել է «ազատագրման օր»։
«Իմ հույսն այն է, որ մեր վերջին նախագահական ընտրությունները կհիշվեն որպես մեր երկրի պատմության ամենամեծ և ամենակարևոր ընտրություններ»,- ասել է նա, հայտնում է CNN-ը։
Նախագահը շեշտել է, որ իր հաղթանակը ցույց է տալիս, թե «ամբողջ ազգն արագորեն միավորվում է իր օրակարգի շուրջ՝ աջակցություն ստանալով հասարակության բոլոր շերտերից»։
Իր երախտագիտությունը հայտնելով՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել սևամորթ և իսպանախոս ընտրողներին «սիրո և վստահության հսկայական դրսևորման համար, որը նրանք ցույց եք տվել ինձ ձեր քվեարկությամբ»։
«Մենք նոր ռեկորդներ ենք սահմանել, և ես դա չեմ մոռանա։ Ես լսել եմ ձեր ձայները քարոզարշավի ժամանակ և ակնկալում եմ աշխատել ձեզ հետ առաջիկա տարիներին»,– ասել է նա։
Նա նաև «ոսկե դար» է խոստացել ԱՄՆ–ին։