Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ վերահաստատել է, որ ՌԴ–ն պատրաստակամ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով։
Նա նշել է, որ եռակողմ պայմանավորվածությունները դեռևս ակտուալ են՝ հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասում, գրում է ՏԱՍՍ–ը։
«Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020–2022թթ։
Կարծում ենք, որ այս պայմանավորվածություններն այժմ էլ արդիական են՝ հաշվի առնելով տարածաշրջանի ներկա իրավիճակը: Տարածաշրջանային անվտանգությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում»,- ընդգծել է նախարարը։
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները տեղի են ունենում Մոսկվայում։ Կողմերը քննարկում են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ԵԱՏՄ և այլ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում համագործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցերը։