Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու ջանքերին, հայտնում է APA-ն։
Գերմանիայի կանցլերը շեշտել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը։
Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հարցերի և Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն անցկացվում է Դավոսում հունվարի 20-24-ը, այս տարի նվիրված է «Համագործակցությունն ինտելեկտուալ դարաշրջանում» թեմային։ Հայտարարվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է համաժողովին։