Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ։ Նա այդ մասին տեղեկացրել է X–ի իր էջում։
Նա նշել է, որ անկախությունից ի վեր ՀՀ–ում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն ավելի քան 80%-ով ֆինանսավորում է ֆրանսիական կողմը։
«Ընթացիկ ամփոփում Վեդիի ջրամբարի շինհրապարակում․ Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։
Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցներն այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են»,–ասվում է գրառման մեջ։