Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին զեկույց է ներկայացրել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին։
Զեկույցը վերնագրված է. «Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հույսի նշան չկա: Մարդու իրավունքների համակարգային և լուրջ խախտումները պետք է խստորեն դատապարտվեն», հայտնում է 1lurer.am–ը։
Իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ, մասնավորապես՝ խոսքի ազատության, միավորումների և խաղաղ հավաքների իրավունքի անհիմն սահմանափակումների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ հաշվեհարդարների, արդար դատաքննության իրավունքի համատարած խախտումների, քաղաքական նպատակներով քրեական արդարադատության համակարգի չարաշահումների և այլն։