25 հունվարի 2025 - 10:56 AMT
Բաքուն վրացկան հեռուստաալիքներին մեղադրել է «հեղինակային իրավունքի խախտման» մեջ՝ հավակնում է հայկական պարերին

Ադրբեջանի ինտելեկտուալ սեփականության գործակալությունը (COPAT) հայտարարել է, թե վրացական Առաջին ալիքը, «Իմեդի» և «Ռուստավի 2» հեռուստաալիքները «խախտել են հեղինակային իրավունքները»՝ ադրբեջանական կողմը հիմա էլ հայկական պարերին է հավակնում։

COPAT-ի հայտարարության մեջ նշվում է, որ «ադրբեջանական «Բասգալը» պարը ներկայացվել է որպես հայկական «Շալախո», իսկ «Բու գալա, դաշլը գալա» ժողովրդական երգն օգտագործվել է առանց հեղինակային աղբյուրի և ազգային պատկանելության նշման», գրում է «Գրուզիա Օնլայնը»։

Ադրբեջանական COPAT-ը դիմել է Վրաստանի ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոն (Սակպատենտ) բողոքով։

Ի պատասխան՝ Սակպատենտը հայտնել է, որ սկսել է ուսումնասիրություն, պարզաբանումներ է պահանջել նշված հեռուստաալիքներից և պատրաստ է վերահսկել իրավիճակը։ Կենտրոնի ղեկավարությունը նշել է, որ կպահպանի օրենսդրությունը և անհրաժեշտության դեպքում կկիրառի դատական միջոցներ՝ իրավունքները պաշտպանելու համար։