ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։ Մասնավորապես, «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները ներկայումս փակ են։
Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-«Զանգեր» հատվածում երթևեկության դժվարություններ են առաջացել՝ մերկասառույցի պատճառով։ Միևնույն ժամանակ, Շիրակի մարզում և Հրազդան քաղաքում շարունակվում են ձյան տեղումները, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վարորդներին հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Լարսի անցման կետի վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն ամբողջությամբ բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար: