Գյումրիում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի: Հունվարի 25-ին, 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա, հայտնում էShamshyan.com –ը
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները տվյալ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին, էլեկտրական մալուխով կախված պահարանի դռնակից։
Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Շամշյանի տեղեկություններվ՝ ինչպես մահացածը, այնպես էլ ահազանգած անձը ծառայել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես զինծառայողներ։