Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթեր Երևանից դեպի Դելի՝ ստեղծելով առաջին ուղիղ ավիացիոն կապը Հայաստանի և Հնդկաստանի միջև, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռներով, որոնք նախատեսված են 220 ուղևորի համար։
Երևանից Դելի թռիչքի տևողությունը կկազմի 4 ժամ 40 րոպե, իսկ Դելիից Երևան՝ 5 ժամ 10 րոպե։
«Մոսկվայից ուղևորներն էլ հնարավորություն կունենան հեշտությամբ հասնել Դելի՝ Շերեմետևո օդանավակայանից Երևանով տրանսֆերային թռիչքների միջոցով»,-նշվում է հաղորդագրությունում։