Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Վարդան Կոստանյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Կոստանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարդան Կոստանյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ։