2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։
Քաղաքապետարանը հիշեցնում է, թե ինչպե՞ս կարելի է ձեռք բերել տոմսային փաթեթները.
· Transport.yerevan.am կայքից,
· Telcell բջջային հավելվածից
· TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային քարտում։
Որտե՞ղից ձեռք բերել տրանսպորտային քարտերը.
· մետրոյի բոլոր կայարաններից,
· վարչական շրջանների մասնաշենքերից (թաղապետարաններից),
· TelCell գրասենյակներից,
· Հանրապետության և Ազատության հրապարակների ինֆո-կետերից:
Մանրամասները ներկայացված են կայքում:
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։