10 հունիսի 2002 - 23:20 AMT
ԱՇՆԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ
Հայկական ատոմակայանի համար Հայաստանի կողմից մինչ այդ միջուկային վառելիքի ձեռքբերման 29 միլիոն պարտքի առկայությունը ոչ մի կերպ չի խանգարի վառելիքի նոր խմբաքանակի ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայկական ատոմակայանի վերալիցքավորումը նախատեսվում է կատարել վաղ աշնանը: Այդ կապակցությամբ, արդեն այսօր աշխատանքներ են տարվում վերալիցքավորման համար անհրաժեշտ ութ միլիոն դոլարի ձեռքբերման համար: Միաժամանակ, կայանի պարապուրդի ժամանակահատվածում կիրագործվեն պրոֆիլակտիկ վերանորոգման միջոցառումներ, որոնց ֆինանսավորումը կիրականացվի կայանի սեփական միջոցների հաշվին: Եվրամիությունը եւ ԱՄՆ ընթացիկ տարում կշարունակեն օգնել Հայաստանին կայանի անվտանգության բարձրացման նախագծի իրականացման հարցում: Տվյալ խնդրի լուծմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: