ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը նշանակված է փետրվարի 7-ին և տեղի կունենա Մոսկվայում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, գրում է ՏԱՍՍ–ը։
«Վաղը, ի դեպ, ՀԱՊԿ-ի գծով հանդիպում ենք հանձնաժողովների նախագահների հետ։ Կաշխատենք ևս մի քանի ժամ»,-նշել է նա Պետդումայի ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, որն անցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։
ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանն ասել է, որ հայկական կողմը մասնակցություն չի ունենա, հայտնում է Aysor.am-ը։
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի մասնակցում հանդիպումներին։