Գյումրիում կներդվի թափառող շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Նա տեղեկացրել է, որ ծրագիրը քննարկելու նպատակով հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։
Մինասյանn այցելել է նաև Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն», որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրագործման վերաբերյալ։
«Այն Հայաստանում միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող կենդանիների խնդիրներով և գլխաքանակի կանոնակարգմամբ: Կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ խոսելով Գյումրիում թափառող շների մեծ թվի և վտանգավորության մասին, քննարկել ենք հարցի լուծման տարբերակները:
Ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում Գյումրիում ներդնել շների զանգվածային ստերջացման նոր ծրագիր և հիմնել նմանօրինակ մարզային կառույց»,- հայտնում է Գյումրու համայնքապետարանը։