Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 6 տուժած դիմել է բուժօգնության: Այդ մասին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Հրդեհը բռնկվել է փետրվարի լույս 8–ի գիշերը` ժամը 04։42-ի սահմաններում։ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ` հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին:
«Հրդեհի հետագա տարածումը կանխվել է, ինչը շատ կարևոր է, որովհետև տարածքում փայտե շենքեր կան: Տարածքում նաև ծառերն են շատ»,-նշել է նա:
Սարգսյանը հայտնել է նաև, որ տուժածներից 2–ը հոսպիտալացվել է, գրում է Sputnik Արմենիան։
Հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում` ընդգրկելով մոտ 450 մ² տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։