«Հայաքվե» նախաձեռնությունն անդրադարձել է իշխանությունների քաղաքականությանը՝ նշելով, որ վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը։
Նշվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դեռ 1992 թվականից դրել է մի շարք նախապայմաններ, որոնցից մեկը հրաժարումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։
«Մի կողմից չքմեղանում են, իբր ո՞վ է կասկածի տակ առնում Ցեղասպանության իրողությունը, մյուս կողմից անում են հայտարարություններ, որոնք ջուր են լցնում թուրքական ժխտողականության ջրաղացին։
•Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչու՞ և ինչպե՞ս են նսեմացնում Հայոց ցեղասպանության նշանակությունը։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դեռ 1992 թվականից դրել է մի շարք նախապայմաններ, որոնցից մեկը հրաժարումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական առաջնահերթություն դարձնելուց։ Եվ թեև գործող վարչախումբը քանիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների հիմքի վրա, իրականում կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները։
Եվ ավելին։ Թուրքիան Հայաստանից պաշտոնապես չի պահանջել ժխտել, հերքել կամ մոռացության տալ Հայոց ցեղասպանության եղելությունը։ Իսկ գործող վարչախումբն այս հարցում իր պլաններն ուղղակի գերակատարում է»,–ասվում է գրառման մեջ։
Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել էր, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։
Ավելի ուշ, ասուլիսում նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի։ Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ քրեական հանցագործություն է։