Դատախազությունը Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրել Մարտի 1-ի գործի շրջանակում՝ նրան մեղադրելով պաշտոնեական լիազորությունների անցնելուն օժանդակելու մեջ, հայտնում է «Ազատությունը»։
Ավելի վաղ, դատախազն այս գործով նոր մեղադրանքներ էր ներկայացրել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունել՝ հայտարարելով, որ նրանց դեմ հարուցված հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, ինչի արդյունքում դատարանը արդարացրել էր նրանց։
Վճռաբեկ դատարանն արդարացման որոշումը բեկանել է, գործն՝ ուղարկել հակակոռուպցիոն դատարան` նոր քննության: