«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովի նիստում անդրադարձել է ՆԳՆ-ում տեղի ունեցած միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրված Հայաստանի ուրվագծից բացակայել է Արծվաշենը։
«Ստոպ կադրեր եմ հանել տեսանյութից։ Մի քանի տասնյակ իրավապահներ էին նստած, մեկը չեղա՞վ, որ հարցներ՝ եթե Հայաստանի ուրվագիծն եք դնում, Արծվաշենն ո՞ւր է»,- ասել է պատգամավորը»։
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է կազմվել այդ ուրվագիծը և ինչու է այն ներկայացվել առանց Արծվաշենի։
Արծվաշենը գյուղ է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, էքսկլավի կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի տարածքում։ 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։