Միլիարդատեր և ԱՄՆ կառավարության Արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի «խորքային վերանայում»։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Մասկն արձագանքել է սենատոր Մայք Լիի խոսքերին, թե դաշինքի «ժամանակն անցել է», իսկ Սառը պատերազմի դարաշրջանն անցյալում է։
Մասկը բազմիցս է կտրուկ արտահայտվել ՆԱՏՕ–ի մասին։ 2024–ին մարտին նա հավանություն էր տվել ձեռնարկատեր Դևիդ Սաքսի այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ–ի գոյության համար պատճառներ չկան։