Երևանի քաղաքապետարանը մետրոյի նոր վագոնների ձեռքբերման 74 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է ներկայացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարելավման համար իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում։
«Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուխքներ, վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը, նորացվել է օդափոխման համակարգը, կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը»,- գրել է Ավինյանը։