Սուրբ Ծննդից 40 օր հետո Հայ Առաքելական եկեղեցին նշում է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:
Նախատոնակը փետրվարի 13-ի երեկոյան է կատարվում: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն խարույկ է վառվում: Տեառնընդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին, իսկ զավակին եկեղեցուն ընծայել, նշանակում է դաստիարակել ու կրթել նրան հոգևոր նկարագրով:
Այս տարի գեղեցիկ զուգադիպությամբ Տյառնընդառաջին հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը, հայտնում է Մայր Աթոռը։
Փետրվարի 14-ի առավոտյան Հայ առաքելական եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ։ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ։