ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը հայտնաբերել են տանը՝ մահվանից երեք օր անց։
ՔԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- նշել է Ավդալյանը։
Բարսեղյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը։