Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սպասում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների մեկնարկին։ Հանդիպման մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է:
Լրագրողները շարունակում են սպասել բանակցությունները սկսվելուն, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հանդիպման վայրում արդեն հավաքվել են բազմաթիվ ամերիկացի լրագրողներ: Քաղաքի փողոցները համեմատաբար սակավամարդ են, անվտանգության միջոցառումները խստացվել են, իսկ հանդիպման վայրի մոտ հերթապահում են հատուկ պահպանության ուժերը: Էր-Ռիադում անձրևային եղանակ է:
Ռուսական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում են Պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄԷ-ում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան չի մասնակցում Սաուդյան Արաբիայում կայանալիք ՌԴ-ԱՄՆ բանակցություններին և չի պատրաստվում ընդունել դրանց արդյունքները։