Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ երկիրը կունենա 8 մրցավար և 4 մրցավարի օգնական, հայտնում է ՀՖՖ-ն։
Հայ մրցավարները նաև առաջին անգամ ընդգրկվել են VAR համակարգում և կսպասարկեն միջազգային հանդիպումներ՝ որպես VAR մրցավարներ։
ՖԻՖԱ-ի կողմից հավանության արժանացած հայ մրցավարների ցանկը՝ ըստ կատեգորիաների.
Մրցավարներ
-Զավեն Հովհաննիսյան
-Հենրիկ Նալբանդյան
-Աշոտ Ղալթախչյան
-Արտեմ Գասպարյան
Մրցավարի օգնականներ
-Մեսրոպ Ղազարյան
-Արթուր Գդլյան
-Ատոմ Սևգուլյան
-Սարգիս Հովհաննիսյան
-Խաչատուր Հովհաննիսյան
-Գևորգ Շախկալդյան
-Վանիկ Սիմոնյան
-Հարություն Համբարձումյան
VAR մրցավարներ
-Զավեն Հովհաննիսյան
-Արտեմ Գասպարյան
Կին մրցավարներ
-Արաքսյա Սարիբեկյան
-Սոֆիկ Թորոսյան
Կին մրցավարի օգնականներ
-Լիանա Գրիգորյան
-Քրիստինե Գրիգորյան
-Լիանա Յագմուրյան
Ֆուտզալի մրցավար
-Գևորգ Եղոյան
Միջազգային տեսուչներ
-Կարեն Նալբանդյան
-Գևորգ Հովհաննիսյան
-Քնարիկ Գրիգորյան
-Նելլի Ստեփանյան
ՀՖՖ Մրցավարական կոմիտեն տեղեկացնում է, որ Կիպրոսում հունվարի 30-ից փետրվարի 8-ն անցկացված հավաքի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հանդիպումների տեսագրությունների վերլուծությանը և VAR համակարգի կատարելագործմանը։
Մինչև Հայաստանի Առաջին խմբի և ՀՖՖ Մանկապատանեկան առաջնությունների վերսկսումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի 4-օրյա սեմինար-հավաք, որին կմասնակցեն Կիպրոսի հավաքին չմասնակցած մրցավարները, ինչպես նաև մրցավարական դպրոցի 2024 թվականի 12 շրջանավարտները։